հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչո՞ւ կառավարության նիստում չի զեկուցվել վարչապետի աշխատակազմի համար նոր ավտոմեքենաների ձեռք բերման հարցը

Ինչո՞ւ կառավարության նիստում չի զեկուցվել վարչապետի աշխատակազմի համար նոր ավտոմեքենաների ձեռք բերման հարցը

Ասել, թե դրա մեջ ինչ-որ լուրջ բան կա, որը պետք էր զեկուցել... Չեմ կարծում, թե իմաստ կա ժամանակ ծախսել այդ հարցերի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով վարչապետի աշխատակազմի համար նոր ավտոմեքենաներ գնելու նպատակով 70 մլն դրամ հատկացնելու մասին որոշումը, որը կառավարության նիստում հայտնվել էր չզեկուցվող հարցերի ցուցակում։

Նա հավաստիացրել է, որ հարցը գաղտնի չի պահվել՝ պարզաբանելով, որ հակառակ դեպքում լրագրողները դրա մասին չէին իմանա։ Նրա խոսքով՝ հարցը չէր զեկուցվելու, քանի որ դա տեխնիկական որոշում է։ «Բնականաբար, ժամանակ առ ժամանակ ավտոպարկը թարմացվում է»,- նշել է Քերոբյանը։

Նախարարը, ի պատասխան հնչած հարցի, հավաստիացրել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե որտեղ են ընթրել Երեւան եկած ադրբեջանցի պատգամավորները։ «Հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններով ես չեմ ցանկանում հանդես գալ։ Չեմ կարծում, թե ռեստորանը, որը մերժել է սպասարկել ընթրիքը, կտուգանվի»,- ասել է նա։

  • Կիսվել: