ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչ պահանջներ կան ոչ պարենային արտադրանքի՝ ՀՀ ներմուծման և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ արտահանման դեպքում

Ինչ պահանջներ կան ոչ պարենային արտադրանքի՝ ՀՀ ներմուծման և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ արտահանման դեպքում

ՀՀ-ն 2015-ից ԵԱՏՄ անդամ պետություն է, և 2016-ից ՀՀ-ում գործում են մի շարք ոչ պարենային արտադրատեսակների մասով կատարման համար պարտադիր պահանջներ, այն է՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր։
 
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգին կից առկա է արտադրատեսակների՝ ըստ իրենց նկարագրության և ԱՏԳԱԱ ծածկագրերի ցանկ, որոնց համար նախատեսված է տվյալ արտադրանքը ներմուծելու, շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ՝ տվյալ արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի տեսակը, այն է՝ սերտիֆիկատ, հայտարարագիր, տրանսպորտային միջոցի տիպի հաստատում կամ պետական գրանցման վկայական՝ կախված արտադրանքի տեսակից։
 
Բացի դրանից՝ յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգ սահմանում է տվյալ արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձեռքբերման համար որպես հայտատու հանդես եկող անձանց շրջանակը, տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ անվտանգությունը հավաստող փաստաթղթի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և այն մարմինները, որոնք իրավասու են տվյալ գործընթացի իրականացման համար (փորձարկման լաբորատորիաներ և սերտիֆիկացման մարմիններ)։
 
Ավելին՝ այստեղ:
 
Առավել զգայուն ոչ պարենային ապրանքների սերտիֆիկացման մասով ՀՀ-ում գործող սերտիֆիկացման մարմինների ցանկը՝ կից ոլորտային ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով այստեղ:

  • Կիսվել: