շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իմքայլական պատգամավորը՝ սպառողական վարկերի միջին տոկոսադրույքի մասին

Իմքայլական պատգամավորը՝ սպառողական վարկերի միջին տոկոսադրույքի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ԲՀԿ կազմակերպած խորհրդարանական լսումներին: Պատգամավորը հարկ է համարել ներկայացնել որոշ փաստեր՝ ի լրումն ԿԲ-ի նախագահի տեղեկալի՝ ԱԺ-ում ներկայացրածի: Ըստ ներկայացված տվյալների՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից հետաձգված մարումների ծավալը կազմում է ավելի քան 100 մլրդ դրամ:
 
«Հակիրճ՝ նաև մեր կողմից ներկայացրած և ԱԺ կողմից հավանություն ստացած օրենսդրական փոփոխության մասին: Քանի որ սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը 42% էր, Վ.Կարապետյանի և իմ հեղինակած նախագծով մենք առաջարկել ենք, որ վարկառուն պարտադիր ձեռքով վավերացնի, որ գիտակցում է, որ ստանձնում է ոչ թե անվանական, այլ իրական վարկի տոկոսը (ենթադրենք՝ գովազդվում է տարեկան 18%, բայց այլ «թաքնված ծախսերով» վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է 42%, ապա հաճախորդը տեսնում և վավերացնում է, որ պատրաստվում է 42% պարտավորություն ստանձնել): Ավելին՝ որոշակի բանաձևով, որը ԿԲ-ն պետք է հաստատի վարկերի պորտֆելում, պետք է լինի եկամուտներով ապահովված վարկերի մասնաբաժին»,- ասված է հայտարարության մեջ:
 

 

 

  • Կիսվել: