ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ հաշվարկով՝ օրական ունենք ՀՆԱ-ի 30-35 մլն դոլարի կորուստ. Մելքումյան

Իմ հաշվարկով՝ օրական ունենք ՀՆԱ-ի 30-35 մլն դոլարի կորուստ. Մելքումյան

Արտակարգ ռեժիմը պետք է երկարեցվի, որովհետև ռիսկեր կան, քանի որ չգիտենք, թե շատ կարճ ժամանակ անց ինչ է սպասվում մեզ: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում աասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա խոսեց տնտեսական կորուստներից և ասաց, որ, իր կարծիքով, պետք է տնտեսական կորուստների մասին հստակ գնահատական տրվի, և ասվի, թե ինչ է սպասում տնտեսության գործունեության բացման թույլտվությունների հետ կապված:

Պատգամավորն ասաց, որ ինքը խոսել է տարբեր մասնագետների հետ, տարբեր հաշվարկներ կան, բայց, իր հաշվարկներով, օրական ունենք ՀՆԱ-ի 30-35 մլն դոլարի կորուստ, կան հաշվարկներ, որ այդ թիվը է՝ 40-50 մլն է:

՛՛Ուզում եմ, որ մեկ անգամ մենք այս պարզունակ հաշվարկն ընկալենք, թե մեկ վարձու աշխատողի հաշվով ինչքան ՀՆԱ է ստեղծվում տարվա ընթացքում և մեկ օրում: Դրանից հանվում է գյուղացիությունը, պետական հատվածի վարձու աշխատողները, որոնք ենթադրաբար ստանում են եկամուտ, իրենց մասնակցությունը նաև ՀՆԱ-ի մեջ այդպես է, և այն մասնավոր հատվածների ոլորտները, որոնք սահամանփակումերի տակ չեն եղել, մնացածը բազմապատկվում է ՀՆԱ-ի չափի հետ. մնացած վարձու աշխատողների քանակը, եթե մենք նույնիսկ մինիմալ 400 հազար հաշվենք, բազմապատկենք ստանում ենք 30 մլրդից ոչ պակաս, օրեկան հաշվարկով՛՛,- ասաց նա:

Մելքումյանն ասաց նաև, որ տնտեսություն մինչև հիմա ներարկվել է 76 մլրդ դրամ. «Միջինացված օրեկան անում է 3,8 մլն դոլար, այսինքն՝ այս տարբերությունը 30,40 մլնի և 3,5 մլն-ի շատ բարդ է տեսնել, թե այս 42 օրվա ընթացքում ինչպես և ուր ենք գնում»,- պարզաբանեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ կա տնտեսագիտական հստակ մի գնահատական, որ հասատուն ծախսերը մնում են նույնը, բայց մյուս ծախսերն ավելի քիչ են կատարվում: Այսինքն՝ օբյեկտը պահելու համար, նրա խոսքով,  պետք է որոշակի ծախսեր անել՝ հաստատուն, որոնք կապ չունեն շրջանառության հետ:

՛Նա պարզաբանեց. ՛՛Վերցնենք դեղորայքի ոլորտը, այստեղ 40 տոկոս շրջանառությունն իջել է: Այս պարագայում մենք չունենք այլընտանք, քան գնալ հարկային արձակաուրդների հարկադիր պարապուրդների համար, գոնե այն ոլորտների համար, որոնք ավելի խոցված են: Այսինքն, բիզնեսը մեկ երկու ամիս էլ աշխատեց, տեսավ, որ ինքը 0 էլ չի կանգնում, ի՞նչ  է հետևում դրանից: Դրանից հետևում է այն, որ ինչ-որ մի պահի կամ պետք է փակվի, կամ չի կարող այդ ռեսուսրով աշխատի: Ես սա նախօրոք եմ հնչեցնում, որ տեսնեմ ինչ ռեժիմներ ենք միացնում, որովհետև ներարկումը տնտեսության մեջ և սպասված արդյունքը, բավականին անհամատեղելի են իրարից՛՛:

 

  • Կիսվել: