չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ի՞նչ ազդեցություն են ունեցել դոլարի փոխարժեքի տատանումները շաքարավազի ու ձեթի գնի վրա

Ի՞նչ ազդեցություն են ունեցել դոլարի փոխարժեքի տատանումները շաքարավազի ու ձեթի գնի վրա

ՀՀ Մրցակցության պաշտպանությաը ներկայացրել է դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկայի ազդեցությունը՝ շաքարավազի և ձեթի մանրածախ իրացման գների վրա։

Ըստ այդմ, 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 4-6 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 1027 դրամից դառնալով 1120 դրամ։

  • Կիսվել: