կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Հուլիսի 1-ից անշարժ գույքի ու ավտոմեքենաների առք ու վաճառքն իրականացվելու է բացառապես անկանխիկ եղանակով․ օրենքը խախտողների համար տույժեր կսահմանվեն․ Կարեն Անդրեասյան

Հուլիսի 1-ից անշարժ գույքի ու ավտոմեքենաների առք ու վաճառքն իրականացվելու է բացառապես անկանխիկ եղանակով․ օրենքը խախտողների համար տույժեր կսահմանվեն․ Կարեն Անդրեասյան

«Հուլիսի 1-ից անշարժ գույքի ու ավտոմեքենաների առք ու վաճառքն իրականացվելու է բացառապես անկանխիկ եղանակով»,- կառավարության այսօրվա նիստում ասաց  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նրա խոսքով, հուլիսի մեկից բոլոր այն գործարքները, որոնց մեկ կողմը կլինի ոչ ֆիզիկական անձը, պետք է իրականացվի անկանխիկ։

Հետևաբար, և անհատ ձեռնարկատերերը, և օտարերկրյա կազմակերպությունները, և նոտարները, և փաստաբանները, բոլորը պարտավոր են լինելու կիրառել անկանխիկ գործառույթների օրենսդրությունը։ Նախարարն անդրադարձավ սահմանված տույժերին։

«Օրինակ՝ ֆիզիկական անձանց համար, եթե իրենք չպահպանեն օրենսդրությունը, կտուգանվեն 100 հազար դրամ, եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ չպահպանեն, 200 հազար դրամ։ Նաև եթե մարդն ուզենա անկանխիկ կատարել գործարքը,և տնտեսվարողը չունեն սարքավորումը և չտրամադրի, ապա կլինի 300 հազար դրամի տուգանք։ Եվ մեկ տարվա ընթացքում, եթե երկորրդ անգամ նման բան բացահայտվի՝ 400 հազար դրամ»,- նշեց Անդրեասյանը։

Ըստ նրա՝ հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել, եթե չհետևեն օրենքին, այդ ավտոմեքենաների և անշարժ գույքի վաճառքի գործարքներն ուղղակի կհամարվեն առոչինչ։ «Ուզում եմ հատուկ շեշտել՝ հիմա կան որոշակի շահարկումներ, որ իբր քաղաքացիների մոտ փորձում են թյուրընկալում ստեղծել, որ քարտով վճարման դեպքում գանձվելու է միջնորդավճար։ Մինչդեռ, նման բան գոյություն չունի, սրանով փորձ են անում վախ առաջացնել, որ դուք տուժելու եք, եթե հետևեք օրենքի պահանջներին»,- հավելեց Կարեն Անդրեասյանը։

  • Կիսվել: