երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրազդանում բացվել է խոշորագույն արևային արդյունաբերական կայանը

Հրազդանում բացվել է խոշորագույն արևային արդյունաբերական կայանը

Այսօր Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղի է ունեցել «ԱրՍան 1-2» (ArSun) խոշորագույն արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։ 

Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողություններն իրականացրել են «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատերեր Հայկ Շեկյանը և Կարեն Ղազարյանը։

«Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցում՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, և նվազեցնել երկրի էներգետիկ կախվածությունն արտաքին աշխարհից ու բարելավել շրջակա միջավայրը»,-ասել է Կարեն Ղազարյանը:

Հայկ Շեկյանն էլ նշել է, որ սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ իրենք թողարկում են: «Մենք կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցությունը՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար՝ առանց ԱԱՀ-ի»,-վստահեցրել է նա։

 «ԱրՍան 1-2»-ը Հայաստանում ամենամեծ արևային կայանն է։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա:

  • Կիսվել: