շաբաթ, հունիս 25
25 / 6 / 2022
Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան

Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Հայկ Ցիրունյանի օրենսդրական նախաձեռնությանը։
 
Այն հնարավորություն կտա գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու (ինչպես գործող օրենսդրությամբ), այլ նաև բնակելի տների դեպքում։

«Խնդիրն այն էր, որ օրենքի գործող ձևակերպումներով՝ գնման իրավունքի հնարավորությունը տրված էր միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքում, իսկ բնակելի տների դեպքում նման հնարավորություն չկար: Ու հաշվի առնելով, որ մենք սահմանափակել ենք եկամտահարկի վերադարձի համակարգը և շեշտը դրել ենք մարզերում իրականացվող շինարարության վրա, որովհետև այնտեղ բնակելի տների կառուցումն ավելի տարածված է, այս փոփոխությունն ավելի անհրաժեշտ ու հրատապ է դառնում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց Թունյանը: 

  • Կիսվել: