ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայվել է. նախկին 1.6 տոկոսի փոխարեն այն այժմ 4.9 տոկոս է. ԿԲ նախագահ

ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայվել է. նախկին 1.6 տոկոսի փոխարեն այն այժմ 4.9 տոկոս է. ԿԲ նախագահ

Նախկինում կանխատեսված 1.6 տոկոսից ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայվել է 4.9 տոկոսի. Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Դրան նպաստել են արդյունաբերության ճյուղի վերանայման ցուցանիշները, շինարարությունը և ծառայությունները։ Հիմնականում այն պայմանավորված է միջազգային այցելուների՝ Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում  ՌԴ տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներով, ինչքան որ ակնկալում էինք փետրվարին», - ասաց Մարտին Գալստյանը։

  • Կիսվել: