հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՀՀ-ում գարնանացանի մշակաբույսերի արտադրության խթանման աջակցությունից օգտվել է 3710 շահառու

ՀՀ-ում գարնանացանի մշակաբույսերի արտադրության խթանման աջակցությունից օգտվել է 3710 շահառու

ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից օգտվել է 𝟑𝟕𝟏𝟎 շահառու, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

 
 

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում։
Ծրագրի շահառուներին վաճառվել է․
☑️1374.2 տոննա գարնանացան գարու սերմ,
☑️ 514.3 տոննա կորնգանի սերմ,
☑️ 262.3 տոննա վարսակի սերմ,
☑️ 130.1 տոննա գարնանացան ցորենի սերմ,
☑️ 70 տոննա ոլոռի սերմ,
☑️ 2 տոննա առվույտի սերմ,
☑️ 0.14 տոննա սիսեռի սերմ,
☑️ 1.5 տոննա ոսպի սերմ։

  • Կիսվել: