շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում կատարվել է 18 հազար 888 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 18 հազար 888 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ կատարվել է 18 հազար 888 հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 9980 հեկտարի վրա ցանվել է գարնանացան գարի, 5824,6 հեկտարի վրա՝ կարտոֆիլ, 569 հեկտարի վրա՝ գարնանացան ցորեն, 285,5 հեկտարի վրա՝ բազմամյա խոտաբույսեր, 283,5 հեկտարի՝ բանջարբոստանային մշակաբույսեր՝ կաղամբ, գազար, սոխ, սեղանի ճակնդեղ, 438 հեկտարի վրա՝ հատիկընդեղեն՝ լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ, 197,7 հեկտարի վրա՝ այլ հացահատիկ, 5-ական հեկտարի վրա՝ եգիպտացորեն եւ հնդկացորեն, 47,3 հեկտարի վրա՝ տեխնիկական մշակաբույսեր։

10,5 հազար հեկտար էլ զբաղեցնում են աշնանացան ցորենի ցանքերը, ինչը նշանակում է, որ մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բերքի տակ է գտնվում շուրջ 29 հազար 388 հեկտար ցանքատարածություն։ Գարնանացանի աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: