երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 513 միլիոն 890.3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝  երեք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված միջոցներից  88 միլիոն 670.3 հազար դրամ հատկացվել է Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման,  230 միլիոն 898.2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի 3-րդ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, 194 միլիոն  321.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Գ. Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան և Վ. Մամիկոնյան փողոցներում մայթերի կառուցումը սալարկմամբ իրականացնելու համար։ Այս պահի դրությամբ նշյալ տեղերում շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ։

  • Կիսվել: