հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«ՀՀ կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը կվավերացվի

«ՀՀ կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը կվավերացվի

«ՀՀ կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր կվավերացվի,- այսօր` սեպտեմբերի 15-ին կայացած կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նաեւ սույն որոշումը, որը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները եւն:

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ` համաձայնագիրը հանդիսանում է տնտեսական բնույթի տիպային Համաձայնագիր, որն ուղղված է երկու երկրների միջև գործարար ակտիվության բարձրացմանը, տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Նման բովանդակության համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:

  • Կիսվել: