երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ ֆիննախը 2 մլն դոլարի դրամաշնորհ կստանա Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամից

ՀՀ ֆիննախը 2 մլն դոլարի դրամաշնորհ կստանա Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամից

ՀՀ ֆինանսների նախարարությունը Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամից 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ կստանա։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
 
Նա նշեց, որ ստացված միջոցներն ուղղվելու են կառավարության տեղեկատվության և հաշվապահական հաշվառման միասնական համակարգի ներդրմանը:
Նախարարի խոսքով՝ արդիականացվելու է պետական ապարատի հաշվետվողականության համակարգը։ Դա օգնելու է ավելի հստակ վարել ֆինանսական հաշվետվությունները:

  • Կիսվել: