ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայտնի են կենդանաբանական այգու անգղերի անկման պատճառները (լուսանկար)

Հայտնի են կենդանաբանական այգու անգղերի անկման պատճառները (լուսանկար)

Վերջերս կենդանաբանական այգում հաճախակի  դարձած կենդանիների անկումները մտահոգության տեղիք են տալիս: Անգամ խոսակցություններ են շրջանառվում, որ այդ ամենը միտումնավոր է արվում, որպեսզի անկված կենդանիների պահման տարածքում մասնավոր կենդանաբանական այգի կամ էլիտար շենք կառուցվի: Araratnews.am-ը հարցում ուղարկեց կենդանաբանական այգու տնօրինությանը՝  պարզելու կենդանիների անկման պատճառներն ու տարածվող լուրերի իսկությունը:

Կենդանաբանական այգու տնօրինությունը այգու տարածքում էլիտար թաղամաս կամ մասնավոր կենդանաբանական այգի կառուցելու մասին լուրերը համարեց անհիմն. «Կենդանաբանական այգու տարածքում էլիտար թաղամաս կամ մասնավոր կենդանաբանական այգի կառուցելու մասին շրջանառվող կարծիքներն անհիմն են, իրականությանը չեն համապատասխանում, և այս մասին խոսելն անգամ ավելորդ է»:

Որպես կենդանիների անկման պատճառ տնօրինությունը նշեց թունավորումը. «Սպիտակագլուխ անգղի մոտ զարգացել է քրոնիկական թունավորում, որը հանգեցրել է էնտերիտի, կոլիտի, ինչպես նաև հեպատիտի և նեֆրիտի զարգացմանը: Զարգացող երիկամային անբավարարությունը հանգեցրել է թռչնի անկմանը: Թույնի բնույթը լաբորատորիայում առկա պայմաններում հնարավոր չէ պարզել: Վերջինս պարզելու համար սպասում ենք թունաբանական անալիզի արդյունքներին»: Իսկ սեւագլուխ անգղի ախտաբանական դիահերձման արդյունքների եզրակացության համաձայն՝ հայտնաբերված պատկերն առավել բնորոշ է սուր թունավորմանը. «Թռչնի բարձր բթվածությունը ու արտահայտված փոփոխությունները մարսողական խողովակում եւ լյարդում վկայում են շատ արագ զարգացող պրոցեսի մասին»:


 

  • Կիսվել: