ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի կենդանաբանական այգին կընդլայնվի

Երևանի կենդանաբանական այգին կընդլայնվի

Երևանի կենդանաբանական այգին կընդլայնվի. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է այգու ընդլայնման նախագիծ կազմել։ «Քննարկում էինք կենդանաբանական այգու տեղափոխման հարցը, բայց վերջին գույքագրումից հետո պարզվեց, որ կենդանաբանական այգու բալանսին բավական մեծ տարածքներ կան հենց այդ նույն հատվածում»,- ասաց նա՝ հանձնարարելով բնապահպանական վարչությանը՝ ունեցած տարածքի շրջանակներում կենդանաբանական այգու ընդլայնման վերաբերյալ ծրագիր կազմել։

Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց քննարկել Դալմայի այգիների 200 հա-ից ավել տարածքում նոր մեծ կանաչապատ այգի կառուցելու ծրագիրը։

  • Կիսվել: