չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանն ուզում է 30-40%–ով ընդլայնել կենդանաբանական այգին․ 1 ամսից պատրաստ կլինի այգու էսքիզը

Երևանի քաղաքապետարանն ուզում է 30-40%–ով ընդլայնել կենդանաբանական այգին․ 1 ամսից պատրաստ կլինի այգու էսքիզը

Երևանի կենդանաբանական այգին ազատ տարածքների հաշվին 30-40%–ով ընդլայնելու հնարավորություն կա։ Այս հայտարարությունն արվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
 
Նշվեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կազմված է Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունից, կենդանաբանական այգու աշխատակիցներից, մասնագետներից, ինչպես նաև կենդանաբանական այգու խորհրդի անդամներից, որտեղ ներգրավված են միջազգային մասնագետներ։
 
Առաջարկվում է ազատ տարածքներում տեղադրել ազատավանդակներ և կիրառելի դարձնել` հաշվի առնելով ռելիեֆի բարդությունը։
Ընդլայնման մասով էսքիզը պատրաստ կլինի 1 ամսվա ընթացքում։

  • Կիսվել: