շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ-ում իրականացվող պետական գնումներին

Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ-ում իրականացվող պետական գնումներին

Հայկական ընկերությունները 2020 թվականի հուլիսի 1-ից հնարավորություն ունեն մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ սա լավ հնարավորություն է ստեղծում հայկական ընկերություններին մասնակցելու ընդհանուր 135․32 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով պետական գնումների ԵԱՏՄ անդամ երկրներում․

Ռուսաստանը՝ 114․94 մլրդ ԱՄՆ դոլար
Հայաստանը՝ 0,5 մլրդ ԱՄՆ դոլար
Ղրղզստանը՝ 0,53 մլրդ ԱՄՆ դոլար
Բելառուսը՝ 2,46 մլրդ ԱՄՆ դոլար
Ղազախստանը՝ 16,89 մլրդ ԱՄՆ դոլար

«Եվրասիական տնտեսական միության պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են հետևյալ ոլորտները՝

1. հաստոցաշինությունը,
2. մեքենաշինությունը,
3. կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը,
4. երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը,
5. թեթև և քիմիական արդյունաբերությունը, նավաշինությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: