ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին է. Պողոսյան

Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին է. Պողոսյան

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը տեխնոլոգիական ընկերություններին եզակի հնարավորություն է տալիս ձեռք բերել ձեռնարկատիրական ունակություններ: Այս մասին այսօր ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանը:

Նա նշեց, որ  ծրագրի շրջանակում հայկական տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն է տրվել այցելել Սիլիկոնային հովիտ՝ ծանոթանալու ձեռնարկատիրական մշակույթին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Վիկտորիա Պողոսյանն էլ ասաց, որ ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական սփյուռքի գիտական, ձեռնարկատիրական եւ տեխնոլոգիական ներուժը:

Նրա խոսքով՝ այս ծրագիրը խոսում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին է:

Նշենք, որ ծրագրի շրջանակում 30 տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մինչեւ տարեվերջ ուսուցում անցնել Սիլիկոնյան հովտում:

  • Կիսվել: