ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում նախատեսվում է ստեղծել զարգացման բանկ՝ փոքր ու միջին բիզնեսի համար. Քերոբյան

Հայաստանում նախատեսվում է ստեղծել զարգացման բանկ՝ փոքր ու միջին բիզնեսի համար. Քերոբյան

Հայաստանում նախատեսվում է ստեղծել զարգացման բանկ փոքր եւ միջին բիզնեսի համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այս օրերին, ըստ նրա, հանրապետությունում է գտնվում Եվրամիության փորձագիտական պատվիրակությունը, որի հետ քննարկվում են ապագա բանկի աշխատանքի ձեւաչափն ու քաղաքականությունը։

՛՛Նոր նախագիծը պետք է գործի զարգացման բանկի ձեւաչափով։ Այսինքն՝ այն պետք է կողմնորոշվի ոչ այնքան վարկերի տոկոսներից ստացվող շահույթի, որքան երկարաժամկետ զարգացման ծրագրերի եւ բիզնեսի կայացման ֆինանսավորման ուղղությամբ՛՛,-նշեց նախարարը:

Քերոբյանի խոսքով՝ նախագիծը Եվրամիության՝ Հայաստանին աջակցության ճյուղային քաղաքականության մասն է։ Նշված ճյուղերի զարգացման համար Եվրամիությունը հանրապետությանն առաջարկում է 2,6 մլրդ եվրո չափով ֆինանսական փաթեթ։

 

  • Կիսվել: