հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նոր էջ Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում. GIZ-ն ու KfW-ն Հայաստանում գրասենյակներ կհիմնեն

Նոր էջ Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում. GIZ-ն ու KfW-ն Հայաստանում գրասենյակներ կհիմնեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ մարտի 2-ին Երևանում տեղի է ունեցել «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։
 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերը։
 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:
 
Իր ելույթում Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ տեղական գրասենյակների հիմնումը ավելի սերտ ու ակտիվ համագործակցության հիմք կհանդիսանա և նոր էջ կբացի Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում:
 
«KfW- ն Հայաստանում գործող ամենաակտիվ կառույցներից է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության խոշորագույն վարկատուն: GIZ-ի հետ մեր համագործակցությունը ևս բազմաշերտ է: GIZ-ը մեզ աջակցում է գյուղատնտեսության, նորարարությունների և այլ ոլորտներում: Այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք GIZ- ի հետ հետ, իսկապես դրական ազդեցություն եմ ունենում Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի որակի վրա»,- նշել է նախարարը։

  • Կիսվել: