երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում կան ոլորտներ, որտեղ փորձելու ենք բեկում մտցնել. Քերոբյան (տեսանյութ)

Հայաստանում կան ոլորտներ, որտեղ փորձելու ենք բեկում մտցնել. Քերոբյան (տեսանյութ)

Հայաստանում կան ոլորտներ, որտեղ փորձելու ենք բեկում մտցնել: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով արդյունաբերության հինգ գերակա ոլորտների զարգացման վերաբերյալ Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված հայեցակարգի մասին, որով նախատեսվում է, որ արդյունաբերության տարբեր ոլորտներ տարեկան 20-25 տոկոս աճ պետք է ունենան։

Նախարարը, մասնավորապես, նշեց. ՛՛Օրինակ՝ քիմիական արդյունաբերությունը։ Դա Սովետական Հայաստանի ժամանակ եղել է տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկը։ Դա, ըստ էության, արդյունաբերության ամենաբարձր արտադրողականություն ունեցող ոլորտներից է։ Հիմա այս ոլորտում մենք փորձում ենք փրկել մեր քիմիական արդյունաբերության ապագան։ Այդ առումով մարտահրավերները մեծ են՛՛։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ 20-25 տոկոս նախատեսված աճի պարագայում խոսքը ոչ թե ոլորտը փրկելու, այլ այն ծաղկեցնելու մասին է, Քերոբյանը նշեց, որ քիմիական արդյունաբերության պարագայում դա նույնիսկ շատ քիչ է, քանի որ Հայաստանն այսօր ունի շատ չնչին քիմիական արդյունաբերություն։

Նա անդադարձավ նաեւ այլ ոլորտների՝ ոսկերչությանը, ադամանդագործությանը: Այս առնչությամբ նախարարն ասաց, որ անկախ հայեցակարգի իրագործումից՝ այդ երկու ոլորտներն արդեն մեծ աճ ունեն այս տարի։ 

Քերոբյանի խոսքով՝ այս պահին մեծ խնդիրներ կան տեքստիլ արդյունաբերության ոլորտում՝ դոլարի և եվրոյի արժեզրկման հետ կապված, ինչը հայկական ապրանքները եվրոպական, ամերիկյան շուկաներում դարձնում է բավականին խոցելի։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: