ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կա շուրջ 800 հազար վարորդ, նրանցից վարորդական իրավունքից զրկվել է 4800-ը․ Խաչատրյան

Հայաստանում կա շուրջ 800 հազար վարորդ, նրանցից վարորդական իրավունքից զրկվել է 4800-ը․ Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր խոսել է բալային համակարգի դրական կողմերի մասին:

«Հայաստանում կա շուրջ 800 հազար վարորդ, նրանցից վարորդական իրավունքից զրկվել է 4800-ը: Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ, որ ժամանակավորապես կասեցվել է պարբերաբար խախտում կատարողների վարելու իրավունքը, այն էլ այն խախտումները, որոնք վթարածին են: Բայց պետք է ասեմ, որ 2021 թվականին 4800 վարորդից 70-80 տոկոսինն արդեն վերականգնվել է»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այդ 800 հազարից բարեխիղճ վարորդներ են առնվազն 80 տոկոսը, որոնք տարվա մեջ կատարում են առավելագույնը 5 խախտում:

«Բայց վարորդների խումբ կա՝ 0.5 տոկոս, որոնք կատարում են տասնյակ հարյուրավոր խախտումներ: Նրանք հայտնվել են այս օրենքի թիրախում: Հիմա մենք պետք է պաշտպանենք այս 80 տոկոսի՞ն, թե՞ ընկնենք 0.5 տոկոսի հետևից, որոնք պարբերաբար խախտումներ են անում, վտանգում մեր, մեր երեխաների կյանքը»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: