ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում աշխատավարձերն ավելի շատ են աճել, քան գնաճն է. Փաշինյան

Հայաստանում աշխատավարձերն ավելի շատ են աճել, քան գնաճն է. Փաշինյան

2023–ի մարտին 2022-ի մարտի նկատմամբ աշխատավարձային ֆոնդը ավել է 53 մլրդ 616 մլն դրամով, այսինքն 33 տոկոսով մեկ տարում այն ավելացել է, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ աշխատավարձի ֆոնդը ավելացել է 116 մլրդ 439 դրամով կամ 120 տոկոսով, այսինքն կրկնապատկից ավելի մեծացել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2023–ի մարտին փետրվարի նկատմամբ աշխատավարձի ֆոնդն ավել է 15 տոկոսով:

«Այս ֆոնին կարեւոր ցուցանիշ է մեկ մարդու կողմից ստացվող է միջին աշխատավարձը: 2023–ի մարտին փետրվարի նկատմամբ ՀՀ–ում միջին աշխատավարձը բարձրացել է 35 848 դրամով կամ 13,5 տոկոսով, իսկ 2022թ–ի մարտի համեմատ` 58 000 դրամով կամ 23,9 տոկոսով:

Սա կարևոր է գնաճի հետ համեմատության տրամաբանության մեջ։ Օրինակ` մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 23,9 տոկոս: Հունվար-մարտ գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13.5 տոկոսով, ինչը շատ կարևոր է։ Ուզում եմ ընդգծել, որ սա առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ 2022թ–ին գրանցված տնտեսական ակտիվությունը շարունակվում է 2023–ին։ Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14, հունվար–մարտ ամիսներին` 12.2 տոկոս։

Բացի այդ, 2023-ի առաջին եռմսյակում նկատվել է արդյունաբերության աճի որոշակի արագացում։ Մարտին արդյունաբերության աճը կազմել է 8.6 տոկոս, իսկ հունվար–մարտի արդյունքներով` 3.6 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում ևս մարտի տվյալնրով որոշ ակի աճ է գրանցվել` 1.4 տոկոսի չափով։

  • Կիսվել: