ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում

Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 5229 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6 տոկոսով կամ 308-ով։

Մտահոգիչ է, որ ամուսնությունների թվի նվազման պայմաններում ավելանում են ամուսնալուծությունները։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 1492 ամուսնալուծություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 15 տոկոսով կամ 195-ով։ Այսինքն՝ ստացվում է ամեն երրորդ զույգն ամուսնալուծվում է։

2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ծնվել է 10869 երեխա, որը նախրդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,5 տոկոսով կամ 390-ով։

  • Կիսվել: