շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանն ու Իրանն ընդլայնել են Իրանից ՀՀ ներմուծման ենթակա ապրանքների ցանկը

Հայաստանն ու Իրանն ընդլայնել են Իրանից ՀՀ ներմուծման ենթակա ապրանքների ցանկը

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատը տեղեկացրել է, որ Հայաստանն ու Իրանն ընդլայնել են Իրանից Հայաստան ներմուծման ենթակա ապրանքների ցանկը: IRNA գործակալության հաղորդմամբ՝ ցուցակում ընդգրկված են կենսականորեն կարեւոր բժշկական պարագաներ կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարի համար, ներառյալ դիմակներ եւ պաշտպանական կոստյումներ, ինչպես նաեւ դիզել եւ շինանյութ։

Ընդլայնված ցուցակում ընդգրկված են շնչառական դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, հերմետիկ կոստյումներ եւ ախտահանման աշխատանքների համար նախատեսված բախիլներ, ինչպես նաեւ սպիրտ, վիրակապ, շղարշ, ցեմենտի հումք, շարժիչային յուղ, ծծումբ եւ սուբլիմացված ծծումբ։

  • Կիսվել: