շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ. դեսպան

Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ. դեսպան

Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ։ Այս մասին հայ–հնդկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Դիվանագետը նշել է, որ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթերի գործարկումը կողմերի խնդիրներից մեկն է` ուղղված համագործակցությունը զարգացնելուն, և երկու երկրների կառավարություններն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
 
Նրա կարծիքով` գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, կրթության և զբոսաշրջության ոլորտներում գործընկերությունն ընդլայնելուն նպաստող շփումներ հաստատելու հնարավորություն կա։
«Հայաստանն աջակցում է Հնդկաստանին միջազգային բոլոր ֆորումների ժամանակ։ Բոլորովին վերջերս վարչապետների և արտգործնախարարների մակարդակով այցեր են տեղի ունեցել։ Հուսով ենք, որ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում այդ շփումները կշարունակվեն», – նշել է դեսպանը։
 
Նա փաստել է երկկողմ կապերի ակտիվացումը` առանձնացնելով պաշտպանական ոլորտը, որտեղ փոխգործակցությունը լուրջ բնույթ է ձեռք բերել։
Դիվանագետը կարծում է, որ կողմերը կարող են փոխգործակցություն հաստատել նաև ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա մատնանշել է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ հնդկական ներդրումների անհրաժեշտությունը` հիշեցնելով այն համաձայնագրի մասին, որը 2021 թվականին ստորագրվել է Ներդրումների աջակցման կենտրոնի և «Invest India»–ի միջև։

  • Կիսվել: