չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ «Զվարթնոցից» Երեւան... Կապանով

«Հայաստանի Հանրապետություն»․ «Զվարթնոցից» Երեւան... Կապանով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Անցած տարվա հունիսի 29-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվեցին բոլոր տեսակի վճարներից, այդ թվում նաեւ՝ Երեւան քաղաքում 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ ամսական վճարից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ամռանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ հույս էր հայտնել, որ տաքսու վարորդներին հարկային պարտավորություններից ազատելու արդյունքում վերջիններս հետեւողական աշխատանք կտանեն իրենց մատուցած ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ, որովհետեւ «ամեն զբոսաշրջիկ, որը Հայաստանում նստում է տաքսի, ստանում է կոնկրետ տպավորություն»:

Ընդհանուր առմամբ պետք է նշենք, որ տաքսու վարորդների համար նման կարգի բարենպաստ պայմանների ստեղծման արդյունքում այդպես էլ չարձանագրվեց մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, եւ ինչն ավելի մտահոգիչ է՝ չկարգավորվեց նաեւ առանց հաշվիչը միացնելու անհարկի մեծ գումար պահանջելու հարցը, առավել եւս, երբ իրենց ծառայությունից օգտվողը զբոսաշրջիկ կամ ոչ տեղացի է լինում։

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի զբոսաշրջության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում բավականին պակասել են նման բողոքները, չնայած տեղյակ են, որ խնդիրը դեռ առկա է։ Պատգամավորը խնդրի լուծման պայմաններից մեկը համարում է այլընտրանքի առկայությունը, որը կապահովագրի զբոսաշրջիկին եւ նա նորմալ սակագներով կկարողանա հասնել քաղաք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: