երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2020
«Հայաստանի Հանրապետություն». Վերացվում են ոլորտի զարգացման խոչընդոտները

«Հայաստանի Հանրապետություն». Վերացվում են ոլորտի զարգացման խոչընդոտները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Մասնագետների միանշանակ պնդմամբ, հանրապետությունը մեծ ներուժ ունի կոնյակագործության զարգացման համար, դրա համար կան նաեւ անհրաժեշտ բնակլիմայական պայմաններում ու գոտիներում գտնվող  չմշակվող հողեր: Կոնյակագործությունը խթանելու համար կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը շտկում է Հայաստանում արդյունաբերության այս ճյուղի զարգացմանը խոչընդոտող իրավական կարգավորումները:

Նման փոփոխություններ են նախատեսված խորհրդարանում քննարկվող «Գործունեության ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում իրականացված փոփոխություններով ու լրացումներով: Օրենսդրական փոփոխությամբ կոնյակագործությամբ  զբաղվելու գործունեություն սկսելու համր գործող 15 մլն  դրամի փոխարեն սահմանվում է 50 հազար դրամի պետական տուրք»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: