ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Օրենսդրական փաթեթով ուժեղացվում է ՏԻ ինստիտուցիոնալ բնույթը, հստակեցվում են ՏԻՄ-երին վերապահված մի շարք լիազորություններ

«Հայաստանի Հանրապետություն». Օրենսդրական փաթեթով ուժեղացվում է ՏԻ ինստիտուցիոնալ բնույթը, հստակեցվում են ՏԻՄ-երին վերապահված մի շարք լիազորություններ

«Հայաստանի Հանրապետություն»թերթը գրում է․ «Պետության կենսագործունեության կարևոր ոլորտները կարգավորող իրավական ակտերում նման շտկումների անհրաժեշտությունը ոչ միայն ոլորտի զարգացումից է կախված, այլև օրենքի կիրարկման ընթացքից:  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակն ուժի մեջ է մտել երեք տարի առաջ, բայց արդեն այսօր ոլորտի լիազոր մարմինը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է այն շտկելու և փոփոխությունների ենթարկելու օրենսդրական փաթեթ, որում ընդգրկված են երկու տասնյակը գերացանցող ուղղումներ ու լրացումներ: Փոփոխություններ են կատարվում նաև վերջինիս հետ առնչվող այլ օրենքներում:

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ, առաջնային խնդիր են նաև դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ հատկապես համայնքի բնակիչների համար:

Վերջին խնդիրները լուծելու համար ՏԻՄ-երի կողմից մշակվում են տարեկան աշխատանքային պլաններ, սակայն այդ գործընթացը մայր օրենքով չի կարգավորվում: Առաջարկվող նախագծով դրա համար սահմանվել է նոր հոդված, որում սահմանվում են տարեկան աշխատանքային պլանի հասկացությունը և դրա մշակման ու ընդունման հետ կապված ընթացակարգային դրույթները:

Օրենսդրական փաթեթով ուժեղացվում է տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ բնույթը, բարձրացվում աշխատանքների արդյունավետությունը, հստակեցվում են ՏԻՄ-երին վերապահված մի շարք լիազորություններ: Այս ամենն իր ուղղակի դրական ազդեցությունը կունենա համայնքի բնակիչների ապրելակերպի  որակի և սոցիալ-տնտեսական գործունեության վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: