ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելն ավելի ցավnտ կլինի, քան Գերմանիայի համար. ՌԴ ԱԽ

Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելն ավելի ցավnտ կլինի, քան Գերմանիայի համար. ՌԴ ԱԽ

Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար։ Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը գազ է գնելու «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։

Ռուսական գազը Հայաստանի համար էականորեն ավելի էժան է, քան այլ երկրներից գնումները, հայտարարել են ՌԴ Անվտանգության խորհրդում։

  • Կիսվել: