հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը ստացել է Moody's ռեյտինգ․ Քերոբյան

Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը ստացել է Moody's ռեյտինգ․ Քերոբյան

Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը ստացել է Moody's ռեյտինգ, որը հավասար է Հայաստանի սուվերեն ռեյտինգին։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
"Առաջին դեպքն է, երբ Հայաստանում պետական փակ բաժնետիրական ընկերությունը սուվերեն ռեյտինգ է ստանում։
 
Ավելացնեմ նաև, որ ընկերությունը 2021 թվականին մոտ 80%֊ով մեծացրել է արտահանման ապահովագրման ծավալները` հասցնելով 36մլրդ դրամի",- նշել է նա։

  • Կիսվել: