չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2021-ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.74 միլիարդ դոլար. Վահան Քերոբյան

2021-ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.74 միլիարդ դոլար. Վահան Քերոբյան

Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ 2021 թվականի ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալներին:

«ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20.7 տոկոսով: Արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021 թվականին կազմել է 888.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1.85 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 18.6 տոկոսով»,- ասաց Քերոբյանը:

2021 թվականին ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32.4 միլիարդ դրամ՝ 2020 թվականի նկատմամբ աճելով 111.8 միլիարդ դրամով:

Քերոբյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանին առանձին ապրանքատեսակների մասով տրամադրվել են սակագնային արտոնություններ, որոնք ուղղված են եղել Հայաստանի սպառողական շուկայում այդ ապրանքների գների հնարավոր աճի կանխարգելմանը և սպեկուլյացիոն երևույթների բացառմանը:

  • Կիսվել: