կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստան մշտական ապրելու նոր տեղափոխված մարդկանց թիվը մի քանի տասնյակ հազար է. Վահան Քերոբյան

Հայաստան մշտական ապրելու նոր տեղափոխված մարդկանց թիվը մի քանի տասնյակ հազար է. Վահան Քերոբյան

Մայիսին զբոսաշրջիկների քանակը եղել է 116 հազար, դա փոքր ինչ քիչ է, քան 2019 թվականի ցուցանիշը, բավական լավ տեմպերով զարգանում է ոլորտը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ինչ վերաբերում է ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց մասին, որոնք նոր են տեղափոխվել, նրանք մի քանի տասնյակ հազար են: Նրանք արդեն էական փոփոխություններ են մտցրել մեր կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում մշակույթի, սպառման, ծառայությունների ոլորտներում»,-ասաց նա:

  • Կիսվել: