երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանի 2020 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի համեմատ նվազել է

Հայաստանի 2020 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի համեմատ նվազել է

Հայաստանի 2020 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թ. համեմատ նվազել է 7.5 տոկոսով. Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

Արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 0.9 տոկոսով, փոխարենը ավելացել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1.4 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարի նվազել է 9.5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 14 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 14.7 տոկոսով: 1.2 տոկոս աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Նվազում է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 13.2 տոկոս, որից 3.9 տոկոս նվազել է արտահանումը, 17.7 տոկոս՝ ներմուծումը:

Չնայած տարեկան կտրվածքով արձանագրված անկմանը՝ տարեվերջին տնտեսության մեջ զգալի դրական տեղաշարժ է նկատվել. 2020 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 27.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 14.4 տոկոսով, շինարարությունը՝ 77.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 34.6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16.3 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները՝ 15.9 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճը 21.3 տոկոս է եղել, որից 22.8 տոկոս աճել է արտահանումը, 20.6 տոկոս՝ ներմուծումը:

 

  • Կիսվել: