ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայանտառի»՝ 650 հա տարածքի վրա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել

«Հայանտառի»՝ 650 հա տարածքի վրա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել

2020 թ․ փետրվար-մարտ ամիսների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի, Նոյեմբերյանի, Արծվաբերդի, Վանաձորի և Ջիլիզայի անտառտնտեսությունների 650 հա տարածքներում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության, 500 հա-ի վրա իրականացվել է բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով (հարթակների պատրաստում և ցանք հարթակներում), իսկ150 հա-ի վրա՝ կոճղաշիվային վերաճի օժանդակում: 150 հա հողի հանքայնացման և 100 հա կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ավարտին կհասցվեն մինչև ս․ թ․ ապրիլի 20-ը:

Անտառվերականգնման աշխատանքներն իրականացվել են «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ-ի միջև 2019 թ․ նոյեմբերին ստորագրված պայմանագրով։

  • Կիսվել: