ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՓԾ տնօրենը այցելել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն

ՓԾ տնօրենը այցելել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում ծանոթացել է ստորաբաժանման նյութատեխնիկական հագեցվածությանը և ծառայողների մասնագիտական կարողություններին։
 
Արամ Ղազարյանը փրկարարական աշխատանքներում կարևորել է ժամանակակից սարքավորումներով ծառայության ապահովվածությունն ու անձնակազմի շարունակական վերապատրաստումները։
 
Փրկարար ծառայության տնօրենը հետևել է կենտրոնի փրկարարների ցուցադրական վարժանքներին, որոնց ընթացքում ներկայացվել են պարանային և բարձրության վրա իրականացվող փրկարարական գործողություններ։ Հետախույզ-կինոլոգիական ջոկատի ծառայողները հատուկ վարժեցված շների մասնակցությամբ ցուցադրել են որոնողափրկարարական աշխատանքներ։ Ըստ սցենարի՝ շները հայտնաբերել են փլատակներում մնացած մարդկանց ու պայթուցիկ նյութեր։
 
Արամ Ղազարյանը ծանոթացել է նաև նոր կինոլոգիական կենտրոնի կառուցման նախագծին։
 
Այցի ավարտին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրներն ու առաջնահերթությունները։ Արամ Ղազարյանը բարձր գնահատելով անձնակազմի մասնագիտական հմտությունները՝ հանձնարարել է պահպանել ծառայողական կարգապահությունը և շարունակաբար բարձրացնել ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ ապահովելով արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքելու կարողություն։

  • Կիսվել: