հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հավանություն տրվեց 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով Կոմիտասի պողոտայում կառուցելու է վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ

Հավանություն տրվեց 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով Կոմիտասի պողոտայում կառուցելու է վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նիստում հավանություն տվեց 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ:

Ներդրումային ծրագիրը ներկայացրել է «Հայկ 88» ՍՊԸ-ն՝ Կառավարությունից խնդրելով կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելու:

««Հայկ 88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ծրագրով նախատեսում է ապամոնտաժել ընկերության սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով»,- ասաց նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: