«Հարավկովկասյան երկաթուղի»-ն կբարձրացնի աշխատակիցների աշխատավարձը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը:
Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում: