չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հանգստավայրի կառուցման համար ներդրող ընտրելիս Հայաստանը չի առաջնորդվել Ֆրանսիայի շահերով․ Քերոբյան

Հանգստավայրի կառուցման համար ներդրող ընտրելիս Հայաստանը չի առաջնորդվել Ֆրանսիայի շահերով․ Քերոբյան

Արագած լեռան լանջին լեռնադահուկային հանգստավայրի կառուցման համար ներդրող ընտրելիս աշխատանքային խումբն առաջնորդվել է Հայաստանի քաղաքացիների, այլ ոչ թե Ֆրանսիայի կառավարության շահերով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ ներկայացվել է ընդհանուր երկու նախագիծ, եւ ՀՀ վարչապետի անունից ստեղծված աշխատանքային խումբը կանգ է առել Ռուսաստանից ներդրողի առաջարկի վրա։ Նրա խոսքով՝ մյուս ներդրողը Ռուսաստանից է, բայց ներկայացնում է ֆրանսիական ընկերությունը։

«Ընտություն կատարելիս առաջնորդվել ենք տարբեր չափանիշներով: Ինչ նախագիծ էլ հաղթեր, միեւնույն է, դժգոհություններ կլինեին»,- հավելեց Քերոբյանը։

Հիշեցնենք, որ, CivilNet-ի տվյալներով, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայկական կողմին իր դժգոհությունն է փոխանցել Արագած լեռան լանջին Aragate Investments-ի կողմից լեռնադահուկային հանգստավայրի կառուցման նախագծի իրականացման առնչությամբ։ Հայաստանի կառավարությանը ներդրումային ծրագիր է ներկայացվել նաեւ մեկ այլ ընկերության՝ «Ռիդ» ՍՊԸ-ի կողմից։ Երկու ընկերություններն էլ ներդրումային ծրագրեր են ներկայացրել նույն տարածքի համար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երկու ծրագրերի ուսումնասիրման եւ գնահատման հանձնաժողով է ստեղծվել, որն ավելի բարձր միավորներ է տվել «Ռիդ» ՍՊԸ-ին։

  • Կիսվել: