հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը

Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը

Համաշխարհային բանկը դադարեցնում է տարբեր երկրների գործարար մթնոլորտի պայմանների գնահատման Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը: Որոշումը պայմանավորված է անցած տարիներին հաշվետվության կազմման ընթացքում թույլ տրված խախտումներով։ Զեկույցի հրապարակումը դադարեցվել է իրականացված աուդիտից հետո։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան 2017 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում, ենթակաների վրա ճնշում գործադրելով, ստիպել է այլ մեթոդներ կիրառել Չինաստանի գնահատականների դեպքում՝ այդկերպ բարելավելով դրանք։ Արդյունքում 2018 թվականին Չինաստանին հաջողվել է պահպանել իր դիրքերը վարկանիշային աղյուսակի 78-րդ հորիզոնականում, մինչդեռ իրականում պետք էր գահավիժեր յոթ տեղով։

  • Կիսվել: