ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են․ ՊԵԿ նախագահ

Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են․ ՊԵԿ նախագահ

Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նշենք, որ նոր կարգավորումներով՝ Հայաստանում այսուհետ հագուստը կմաքսազերծվի ոչ թե կիլոգրամով, այլ քանակով, ինչի արդյունքում մաքսազերծման համար ավելի մեծ գումար պետք է վճարել:

«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», - նշեց նա։

  • Կիսվել: