ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրիում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Գյումրիում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Այսօր՝ ապրիլի 18-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ZP 816 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլետրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: