կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել

Գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել

Գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է բոլորին Գործարարի օրվա կապակցությամբ և բարձր գնահատել գործարար համայնքի դերը մեր երկրի ապագայի զարգացման գործում։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել։ Ավելին, համախառն ներքին արդյունքը աճել է 12,6 տոկոսով, արտահանման ծավալը՝ 77,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63,5 տոկոսով, ստեղծվել է առավել քան 44 հազար նոր աշխատատեղ։ Սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի պատմության ընթացքում։ Այս թվերը վկայում են մեր գործարար համայնքի ուշագրավ ձեռքբերումների և նրանց հաջողությանն աջակցելու կառավարության հանձնառության մասին»,- նշել է Վահան Քերոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախարարության՝ 2022 թվականին ընդունված և ուժի մեջ մտած Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու բարեփոխումները։

  • Կիսվել: