շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին աճուրդի է դրվել

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին աճուրդի է դրվել

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին աճուրդի է հանվել։ Այս մասին լրագրողների հետ զույցում հայտնել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Քանի որ համավարակի հետ կապված կոնտակտային անձինք էին այնտեղ տեղակայված, և նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, նորից մեկնարկային կետից կսկսվի»,- ասաց նա:

Հարցին` հնարավո՞ր է մարդիկ խուսափեն գնել հյուրանոցը` հաշվի առնելով, որ այնտեղ մեկուսացած են եղել վարակակիրներ, Բաբայանը պատասխանեց.

 

«Չեմ կարծում, թե այդպիսի խնդիր կլինի, նախ` վարակակիրներ չեն եղել, կոնտակտավորներ են եղել, մենք բոլորս էլ շփվել ենք վարակակիրների հետ: Հայաստանում շատ այլ վայրերում նույնպես եղել են վարակակիրներ, դրանով պայմանավորված՝ գին չի ընկել: Որևէ լուրջ փաստարկ չկա, որ դա կարող է ազդել գույքի գնի վրա: Գնի վրա կարող են ազդել միայն տնտեսական վիճակը և ներդրողների հետաքրքրվածությունը»:

Բաբայանը նաև տեղեկացրեց` նախատեսված է գնի իջեցում, եթե «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չկայանա:

  • Կիսվել: