հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր երկրում ահռելի դեր ունի. Գնել Սանոսյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր երկրում ահռելի դեր ունի. Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված կոնֆերանսին` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը:

Նախարար Սանոսյանը շնորհավորել է ԶՊՄԿ-ին, աշխատակիցներին 70-ամյակի առիթով և ընդգծել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր երկրում ահռելի դեր ունի:

«Այս հզոր համակարգը մեծ դերակատարություն ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Կոմբինատի դերը կարևոր է նաև աշխատատեղերի ապահովման առումով։ Պետք է արձանագրել, որ տարեցտարի կոմբինատի ղեկավարության կողմից արվում են անհրաժետ քայլեր բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Պատասխանատու հանքաարդյունաբերությունը պետք է մեր բոլորի գերնպատակը լինի»,-ասել է նախարարը։

Կոնֆերանսի ընթացքում կազմակերպված «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят, костюм и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят, костюм и в помещении

  • Կիսվել: