հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գլխավոր խնդիրը գազի գինը ներկայիս մակարդակում պահելն է․ Սանոսյան

Գլխավոր խնդիրը գազի գինը ներկայիս մակարդակում պահելն է․ Սանոսյան

«Գլխավոր խնդիրը գազի գինը ներկայիս մակարդակում պահելն է, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում»,- ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Սանոսյանի խոսքով, դա  հիմք կստեղծի տնտեսության կայունության համար։

Նախարարը հիշեցրել է, որ կան երկրներ, որոնք գազը Հայաստանից մի քանի անգամ թանկ գնով են ստանում․ «Հաշվի առնելով համաշխարհային միտումները գազի շուկայում՝ հիմնական ձեռքբերումը կապված է Հայաստանի համար գինը ներկայիս մակարդակում պահելու հետ»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: