շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գանձապետական միասնական հաշվի վրա դեռ «ազատ է» 73,7 մլրդ դրամ. Ջանջուղազյան

Գանձապետական միասնական հաշվի վրա դեռ «ազատ է» 73,7 մլրդ դրամ. Ջանջուղազյան

Գանձապետական միասնական հաշվի վրա դեռ «ազատ է» ընդամենը 73,7 մլրդ դրամ, եւ այն գտնվում է ԿԲ-ում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ վստահեցնելով, որ այդ ամենը կարգավորվում է գործող օրենքի շրջանակում:

Նա, մասնավորապես, նշեց. «Երեկվա դրությամբ ազատ բալանսը կազմում է 73,7 մլրդ դրամ, սակայն դա չի նշանակում, որ տվյալ միջոցներն ազատ են, քանի որ մենք դեռ գտնվում ենք ամսվա սահմաններում, եւ ոչ բոլոր ծախսերն են իրացվել: Եթե մենք այդ ծախսերը լրիվ իրացնենք, ապա տվյալ գումարը կարող է կրճատվել եւ հասնել, ենթադրենք, 5 մլրդ դրամի կամ, օրինակ, 22 մլրդ դրամ: Դա կախված է նաեւ եկամուտների հավաքելիությունից»:

Ջանջուղազյանի խոսքով՝ ապրիլին, իրենց կանխատեսումներով, 2 տոկոս տնտեսական անկման պայմաններում հարկային մուտքերի մասով դեֆիցիտը կկազմի 169 մլրդ դրամ, ինչը կհանգեցնի հավելյալ վարկային պարտավորությունների տեսքով 260 մլրդ դրամի ներգրավման անհրաժեշտության:

  • Կիսվել: