ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ֆիթչ»-ն իջեցրել է ՀՀ-ի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

«Ֆիթչ»-ն իջեցրել է ՀՀ-ի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

 «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) ՝ «BB-» - ից դարձնելով «B +»՝ կայուն հեռանկարով: Այս մասին տեղեկանում ենք վարկանիշային կազմակերպության կայքից:

«Ֆիթչ»-ն այժմ ակնկալում է, որ պետական պարտքը կլինի շատ ավելի բարձր մակարդակի վրա: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը ևս բացասաբար է ազդում տնտեսության վրա:  

«Ֆիթչ» -ի կանխատեսմամբ՝  այս տարի Հայաստանի տնտեսության անկումը կլինի  6.2 տոկոս : Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով: Վարկանիշային կազմակերպությունը կանխատեսում է, որ այս տարի բյուջեի պակասուրդը՝ ավելի շատ ծախսերով պայմանավորված, կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի 7.6 տոկոսին՝ նախորդ տարվա 0.8 տոկոսի համեմատ:

 

  • Կիսվել: