կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե որևէ գյուղում 10 տուն է տրվել բռնի տեղահանվածներին, դրանցից 8-9-ը մեր քաղաքացիները տվել են անհատույց. Սանոսյան

Եթե որևէ գյուղում 10 տուն է տրվել բռնի տեղահանվածներին, դրանցից 8-9-ը մեր քաղաքացիները տվել են անհատույց. Սանոսյան

Ունենք հետեւյալ պատկերը, եթե որեւէ գյուղում 10 տուն է բացվել, որտեղ բռնի տեղահանված մեր հայրենակիցները տեղակայվել են, 10-ից առնվազն 8-9-ը տրվել է անհատույց, ոչ վարձակալական հիմունքներով, այսինքն բարեկամաբար մեր համաքաղաքացիները տվել են, ինչը շատ գովելի է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: 

«Իհարկե, մեր մյուս հայրենակիցները, որոնք տեղակայված են հյուրանոցներում, մեր խնդրանքն է, որ միասին կազմակերպենք, իրենք էլ տեղակայվեն տարբեր բնակարաններում, առանձնատներում շատ պարզ պատճառով: Կարծում եմ՝ համաձայն եք, որ երկարատեւ հյուրանոցում ապրելը այնքան էլ հարմարավետ չէ, երկրորդը, իրենց ծածկը կունենան, իրենց տնտեսությունը կվարեն, եւ երրորդ, այդ հյուրանոցները նախատեսված են որպես հյուրանոց, որպեսզի տուրիզմ զարգանա, դրանք պետք ծառայեն այդ նպատակին»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: